News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Վրաստանի վերաքննիչ դատարանի որոշումը արդարադատության հեգնանք է, որով վրացական արդարադատությունը ցույց տվեց, թե վրացական իշխանությունների կամակատարն է»։ Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երկիր» միության ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանը՝ անդրադառնալով Վրաստանի վերաքննիչ դատարանում ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների նկատմամբ կայացրած վճռին:

Հիշեցնենք, որ ""Միասնական Ջավախք" ժողովրդավարական դաշինք" քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ հոկտեմբերի 29-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել վճիռը։

«Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին ասաց, որ վճիռը բողոքարկելու համար այլ ատյաններ էլ են դիմելու, սակայն կարծում է, որ վրացական իշխանությունները արհամարհելու են այդ բողոքը։ «Մենք Վրաստանի իշխանություններից ոչինչ չենք սպասում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Չախալյանի հարցը պաշտոնական մակարդակով քննարկելուն, Արծրունին ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 1-ի ջավախահայության եւ վիրահայության խնդիրներին վերաբերող հայտարարությամբ, կարծես թե այդ հարցն արդեն բարձրացվել է եւ պահանջները դրվել:

Հիշեցնենք նաեւ, որ Չախալյանի հայրը եւ եղբայրն էլ իրենց քաղաքական հայացքների համար ենթարկվել էին 5,000 (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) եւ 2,000 լարի տուգանքի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ