News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր լրանում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր անարդար սահմանափակումների ժամկետը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, փոխանցում է Mehr-ը։

«Հոկտեմբերի 18-ից, համաձայն Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի՝ բոլոր սահմանափակումները, որոնք անարդարացիորեն կիրառվել են բալիստիկ հրթիռների հետ կապված գործողությունների և Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխությունների նկատմամբ, կդադարեն»,- գրել է Կանին իր X միկրոբլոգում:

Նրա խոսքով՝ Իրանն այլևս չի ենթարկվում որևէ սահմանափակման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։ Այսօրվանից 2231 բանաձևի ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների վրա դրված բոլոր սահմանափակումները, ներառյալ սառեցված ակտիվները, և ցուցակը կհեռացվեն ՄԱԿ-ի կայքից:

Բաղեին նշել է, որ 2231 բանաձեւի հիման վրա Իրանի դեմ ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սահմանված բոլոր սահմանափակող միջոցներն ու պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ «Նման սահմանափակումների պահպանումը կամ այդ շրջանակներում նոր պատժամիջոցների կիրառումը 2231 բանաձեւի համատեքստի ակնհայտ խախտում է»,-ընդգծել է իրանցի դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ