Մուամար Քադաֆիի գործը կշարունակի նրա որդի Սեյֆ ալ Իսլամը, որն այսօր` հոկտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել է սիրական Arrai TV հեռուստալիքով:
«Մենք շարունակում ենք դիմադրությոյւնը: Ես Լիբիայում եմ գտնվում, ողջ եմ, ազատ եւ մտադիր եմ պայքարել մինչեւ վերջ ու վրեժխնդիր լինել»,- հայտարարել է նա: Լիբիայի նախկին առաջնորդի որդին հայտարարել է, որ մտադիր է շարունակել դիմադրությունը ապստամբների ուժերով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, մինչ այդ հակասական տեղեկություններ էին ստացվում այն մասին, թե Սեյֆ ալ Իսլամին հոկտեմբերի 21-ին գերի են վերցրել: Այլ աղբյուրների տվյալներով` նա փախել էր Նիգերիա:




























