News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2023 թվականի նոյեմբերի 15-ին Մինսկում տեղի ունեցան միջԱԳՆ խորհրդակցություններ «ԱՊՀ անդամ երկրների և ԵԱՀԿ-ի համագործակցության մասին, ինչպես նաև Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության շուրջ» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները, հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն։

«Խորհրդակցությունների ընթացքում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ներկայացուցիչները գնահատականներ են փոխանակել ԵԱՀԿ-ում իրավիճակի վերաբերյալ, քննարկել են Համագործակցության անդամ երկրներում այս կազմակերպության նախագծային ու դաշտային գործունեությունը և նշել, որ անհրաժեշտ է համատեղ պայմաններ ստեղծել Եվրատլանտյան երկրներում ռազմաքաղաքական իրավիճակի դեէսկալացիայի համար»,- նշվում է հաղորդման մեջ։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել դիրքորոշումների համակարգումը 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպյեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստման և անցկացման ընթացքում։ Միաժամանակ ընդգծվել է առաջիկա միջոցառմանը մասնակից բոլոր պետությունների պատվիրակությունների անարգել մուտքի ապահովման կարևորությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև Եվրամիության ներկայիս քաղաքականությունը ԱՊՀ տարածքում և Համագործակցության երկրների հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ