News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մայսուրաձեն։

Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը՝ ընդգծելով դրա գործունեության նշանակությունը հատկապես Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման և միջհասարակական շփումների առավել ակտիվացման տեսանկյունից։

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի ԱԳ նախարարության, Ռուսթավիի քաղաքապետարանի և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ