News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարություն է տվել Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը եւ լրագրող Կատերինա Ֆրիսային՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան եւ հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Միեւնույն ժամանակ այցելել եմ Երեւանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։ Հայաստանի հետ Հունաստանը պատմական կապեր ունի, դարերի պատմություն ունեցող կապեր։

Այն մեզ բարեկամ երկիր է։ Հունաստանը, հենց այս հավերժական բարեկամության համատեքստում, միշտ հոգ է տանում՝ Հայաստանին ապահովելու անհրաժեշտ համերաշխությունն ու անվտանգությունը։ Հատկապես այսօր՝ մի ժամանակաշրջանում, երբ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով տարածքային ամբողջականությունը լուրջ ճնշման տակ է։

Հատկապես կարեւոր է թե՛ որպես խորհրդանիշ, թե՛ որպես Հունաստանի անունից լավ ծառայությունների մատուցում Հայաստանին, օգնել մեր բարեկամ եւ դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում․ Եվրամիությունում, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման համար, եւ այնտեղ, որտեղ պահանջվում է՝ տալ լուծում, որը կլինի արդար եւ կայուն եւ կհաստատի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության մասին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպես նաեւ ցանկացած թշնամական գործողությունից խուսափելու համար։

Հունական կառավարության, հունական պետության համար սկզբունքային է աջակցություն ցուցաբերել ցանկացածին, ով գտնվում է պաշտպանության մեջ ցանկացած տեսակի ագրեսիայից»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ