Կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործող նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը վարչապետի պաշտոնին ներկայացվել է կուսակցության համագումարում։
Արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղաիբաշվիլին, որը վերջերս հայտարարել էր վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, ընտրվել է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ։
Իրակլի Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի խոսնակն է եղել 2016-2019թթ.։