News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 2-ին՝ լուսադեմին, Իսրայելը մի քանի հարված է հասցրել Դամասկոսի հարավին, հարձակումը հետ է մղվել սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։

«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 4:20-ին իսրայելական թշնամին ավիահարված է հասցրել սիրիական օկուպացված Գոլանից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի հարավում գտնվող մի շարք վայրերի։ Մեր ՀՕՊ համակարգերն ագրեսիային պատասխանել են հրթիռներով և խոցել դրանցից մի քանիսը, կորուստները սահմանափակվել են նյութական վնասով»,- նշել է աղբյուրը, փոխանցում է РИА Новости-ն։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր իսրայելական ինքնաթիռները պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայում: Նախկինում Իսրայելը գնդակոծել էր Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները՝ դրանք որոշ ժամանակով շարքից հանելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ