News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվեց «Հրաշափառի» արարողություն։

Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։

Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դուք միայն փողոցի հղփացած տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ ազգային կառույցների վրա. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
«Ֆեյք նյուզեր»-ի  պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ...
Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Սա է իսկական Հայաստանի Հանրապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր ապագան...
Մարդ չի իմանում՝ ֆեյք նյուզերով ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքը. Վահագն Ալեքսանյան
Մայր Աթոռը ֆեյք նյուզ ա տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ ա հանձնում: Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ …
Մայր Աթոռ. Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը
Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների...
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին
Մտքերի կարևոր փոխանակումներ հանդուրժողականության և միջկրոնական երկխոսության, ինչպես...
Քաշքշուկ Երուսաղեմի  հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև
Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են…
Ամենաշատ