Լեհաստանում հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած տրանսսեքսուալ եւ գեյ պատգամավորներն, այսօր` նոյեմբերի 8-ին, երդում կտան:

BBC-ն գրում է, որ այն փաստը, որ Լեհաստանի նման պահպանողական երկրում խորհրդարան են անցել գեյն ու տրանսսեքսուալը, նշանակում է, որ երկրում թուլացել է կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը:

57-ամյա Աննա Գրոդսկան, նախքան Թաիլանդում արված վիրահատությունը, տղամարդ է եղել: Ռոբերտ Գեդրոնն էլ բացահայտ հայտարարում է, որ միասեռական է:

Գրոդսկան եւ Բեդրոնը Սեյմի ընտրություններում առաջադրվել էին «Պալիկոտի շարժում» կուսակցության կողմից: Հոկտեմբերին կայացած ընտրություններում, այդ կուսակցությունն անսպասելիորեն հավաքել է 10 տոկոս ձայն, դառնալով խորհրդարանում մեծությամբ 3-րդ խմբակցությունն ունեցողկուսակցությունը:

Աննա Գրոդսկան հայտնի է իր հակակղերական դիրքորոշմամբ եւ եկեղեցու նկատմամբ խիստ քննադատությամբ` քաղաքականության մեջ ներգրավված լինելու համար:

Նա հանդես է գալիս աբորտների, միասեռ ամուսնությունների եւ թմրամիջոցների օրինականացման օգտին: