News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Mastercard քարտապաններն այսօրվանից կարող են օգտվել պարզ եւ անվտանգ անհպում վճարումներից Google Pay-ով, ինչպես նաեւ` թվային քարտերի ավելացումից Android եւ Wear OS սարքերում:

Քարտապանները հնարավորություն ունեն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Mastercard կրեդիտային եւ դեբետային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը թույլ է տալիս վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ:  Բացի վճարային քարտերից` քարտապանները Google Wallet-ում կարող են նաեւ ավելացնել լոյալության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes), միջոցառումների տոմսեր եւ հասանելիություն դրանց ունենալ:

Շնորհիվ անվտանգության մի քանի մակարդակի`Google Pay-ի օգտագործումը դարձնում է վճարումներն ավելի ապահով` ավելացնելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի քարտի կողմից արդեն իսկ տրամադրվող պաշտպանությունը: Սա ներառում է բանկային ստանդարտ թոքենիզացիա, ինչը նշանակում է` Google Wallet-ում ավելացված քարտով վճարելիս` գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token-ի) միջոցով: Այս token-ը, կախված սարքից, տարբերվում է եւ կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից: Բացի այդ, եթե Ձեր հեռախոսը երբեւէ կորի կամ գողացվի, կարող եք պարզապես օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ ցանկացած վայրից Ձեր սարքն անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ ստեղծելու կամ նույնիսկ Ձեր անձնական տվյալներից ամբողջությամբ մաքրելու համար:

«Google Pay-ն ապահովում է արագ, հեշտ եւ անվտանգ վճարումներ Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով աշխարհի ավելի քան 45 երկրում,- նշել է Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր մենեջեր Ջենի Չենգը: - Օգտատերերը կարող են իրենց դեբետային եւ կրեդիտային քարտերը հեշտությամբ կցել Google Wallet-ին եւ վստահ լինել, որ իրենց ֆինանսական տվյալներն ապահով են  եւ պաշտպանված, երբ գնումներ են կատարում կամ գնացքի տոմս գնում»:

Ձեր ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Mastercard-ը Google Pay-ին կցելու համար ներբեռնեք Google Wallet հավելվածը Google Play Store-ից արդեն այսօր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»
Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Ամենաշատ