News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Կոնվերս Բանկը 2-3 տարվա ընթացքում ձևավորել է մոտ 5 մլրդ դրամի պորտֆել, որը վերաբերում է բնապահպանական, սոցիալական և կառավարման խնդիրների լուծմանը (ESG): Այս մասին մարտի 6-ին «Կայուն զարգացում և ԷՍԳ. միջազգային օրակարգ և տեղական կարիքներ» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Կոնվերս Բանկի գործառնությունների  դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանը։

Նա պարզաբանեց, որ բանկը ֆինանսավորել է առաջին ֆոտովոլտային կայանի ծրագիրը, ակտիվ մասնակցություն ունի էներգաարդյուն հիփոթեքի ոլորտին, մասնակցում է կայուն զարգացմանը միտված լիզինգի ֆինանսավորմանը և գյուղատնտեսության վարկավորմանը:

«Մենք հասել ենք նրան, որ քաղաքացին, տանը նստած, կարող է դառնալ մեր հաճախորդը, նա կարիք չունի բանկերի մասնաճյուղեր այցելելու։

Բացի այդ, իրականացվում է օպտիմալացում եւ բարձրանում է բիզնես գործընթացների արդյունավետությունը:»,- ընդգծեց նա։

Մխիթարյանը հավելեց, որ օպտիմալացման արդյունքում բանկի աշխատակիցներն իրենք են դառնում բիզնես գործընթացի կառավարիչներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ օգտագործել ստեղծագործական ներուժը։

Նրա խոսքով, 2020 թվականը բիզնեսին ստիպեց ավելի արդյունավետ միջոցներ փնտրել գործունեության կազմակերպման համար։ Կոնվերս Բանկի գործառնությունների դեպարտամենտի տնօրենը նշեց, որ անկայուն ժամանակներում ամենաակտիվ միջոցներն են ձեռնարկվում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու համար, որոնք ավելի արդյունավետ և հարմար կլինեն հաճախորդների և ընդհանրապես հասարակության համար:

«Միայն տնից  և միայն աշխատավայրում աշխատելը ծայրահեղություններ են։ Վերջին տարիներին ձևավորելով նաև հեռավար աշխատանքի կազմակերպման փորձառություն՝ բիզնեսն այժմ կարող է որոշել, թե որ տեսակն է օգտագործելու կամ այդ երկուսի ինչպիսի համադրությունն ավելի հարմար կլինի։ Այս բոլոր գործընթացները հանգեցրել են նրան, որ ամբողջ աշխարհում բիզնեսի նկատմամբ վստահությունը բարձրացել է։ »,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»
Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Ամենաշատ