News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է Տավուշում Ադրբեջանի «ռազմական գործողության» հնարավորությունը։ Մուսաբեկովն իր գաղափարը հնչեցրել է Vesti. Az-ի հարցազրույցում։

Մեծ հարցազրույցը նվիրվել է Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած պահանջներին Տավուշի մարզի գյուղերը հանձնելու, հայ-ռուսական հարաբերությունների եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ։

Պարզ չէ՝ արդյո՞ք միտումնավոր է Մուսաբեկովը ձեւացնում, թե՞ անկեղծորեն մոլորված է, բայց կիրառում է ակնհայտորեն  ոչ ստույգ տեղեկություններ, համապատասխանաբար, սխալ եզրակացությունների հանգելով։

Պատգամավոր-քաղաքագետը, ի թիվս այլ հարցերի, ազդարարում է հերթական ագրեսիայի հնարավորությունը, հավանաբար որպեսզի յուղ լցնի տավուշցիներին ահաբեկելու ջրաղացը։

Հավաստիացնելով, որ Մոսկվան մատն էլ չի շարժի Հայաստանին օգնելու համար, «իսկ Բրյուսելը եւ Վաշինգտոնը խորհուրդ չեն տվել հարցը հասցնել հերթական ռազմական բախման Ադրբեջանի հետ եւ խաղաղությամբ վերադարձնել տարածքը նրա օրինական տիրոջը», Մուսաբեկովը եզրակացնում է. «Սահմանամերձ ադրբեջանական գյուղերի դեօկուպացիան պետք է տեղի ունենա կարճ ժամկետում։ Հայերի ընտրությունը միայն այն է որ դա անեն խաղաղ կամ մեր կոմանդոսների ուժային գործողության արդյունքում»։

Հիշեցնենք, որ գյուղերի հարցը քննարկվում է սահմանազատման դեռեւս չսկսված գործընթացի շրջանակից դուրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ