«G-20»-ի ֆինանսների նախարարների` Շոտլանդիայում կայացած գագաթնաժողովի ընթացքում տարաձայնություններ են եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման և գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցերի շուրջ: Երկրների մի մասը, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ճապոնիան և Գերմանիան, հանդես են եկել առաջարկով, որպեսզի այլեւս պետությունները չաջակցեն իրենց տնտեսություններին, սակայն Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը չի համաձայնել այդ առաջարկին: Նշենք որ խոսքը վերաբերում է միջազգային ճգնաժամից հետո պետությունների կողմից հսկայական միջոցներ տնտեսություն ներարկելու խնդրին:
Բացի այդ, տարաձայնություններ են ծագել նաեւ կապված գլոբալ տաքացման խնդրի հետ: Երկրների մի մասը պնդում է, որ այդ հարցը պետք է քննարկվի ու լուծում ստանա G-20-ում, իսկ մյուսները կարծում են, որ խնդիրը պետք է քննարկվի ՄԱԿ-ում, քանի որ վերաբերում է ողջ երկրագնդին: