News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից առաջ կայացած սուլիսի ժամանակ ելույթով է հանդես եկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Երկու ամիս առաջ Բրյուսելում մենք Հայաստանի հետ գործընկերության խորհրդի նիստ անցկացրինք: Պարզ էր, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղիով, դրանք ավելի ամուր են, քան երբևէ, և որ կա հարաբերություններն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրվածություն: Այսօր այստեղ հենց այդ նպատակով ենք:

Մեր ամերիկյան գործընկերների հետ այս գործընկերությունը տեղափոխում ենք հաջորդ մակարդակ, միավորելով ուժերը՝ ցույց տալու մեր ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և դիմակայունությանը: Ցանկանում ենք միավորել մեր ուժերը՝ ամրապնդելու և առաջ մղելու մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Մեր Գործընկերության խորհրդի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք Հայաստան-Եվրամիություն գործընկերային օրակարգը հասցնել հնարավոր ամենաբարձր մակարդակի: Դրանք միայն խոսքեր չեն:

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց Հայաստանի համար դիմակայունության բարելավման միջոցառումների էական փաթեթի մասին՝ ամրապնդելու այդ գործընկերության օրակարգը: Գիտենք, որ Հայաստանը շարունակում է աշխատել բարեփոխումների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ, և այդ ջանքերը մաս են կազմելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:

Դա բարձրացնելու է հայ հասարակության դիմակայունությունը: Տեսել ենք՝ ինչպես են Հայաստանին թիրախավորում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներով և միջամտություններով: Մեր հանձնառության մասն է աջակցությունն այդ տեղեկատվությանը դիմակայելուն և մարդկանց հասկացնելը՝ ո՛րն է գործելու ճիշտ ուղին, այդ թվում՝ մեդիագրագիտության բարձրացման միջոցով»,-ասել է Բորելը:

Նա հավելել է, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և որ ԵՄ-ի աշխատանքն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ