News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե կան աշակերտների բավարար թիվ չունեցող  դպրոցներ, որտեղ կա 15-20 աշակերտ, մենք ասում ենք՝ մի հարմար տեղ դպրոց կառուցենք, եւ եղել են դեպքեր, որ մոտեցել են ինձ ու ասել՝ մեր գյուղի դպրոցը մի փակեք: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք ձեր գյուղի դպրոցը չենք փակում, այլ ձեր գյուղի համար նոր դպրոց ենք կառուցում: Օրինակ, Երեւանում բազմաթիվ աշակերտներ կան, որ իրենց տնից դպրոցը 20 կմ հեռու է: Մենք պետք է մարդկանց ասենք, որ բան չկա, որ դպրոցը պետք է տնից հեռու լինի 200 մետր եւ չի կարող լինել 20 կմ: Համոզված եմ՝ ճանապարհին 30-40 րոպե ժամանակ են ծախսում եւ չեն դժգոհում:

Մարզերում դպրոցից հեռավորությունը մաքսիմում 10 կմ է: Ընդ որում, կառավարությունը միկրոավտոբուսը տալու է: Մենք պետք է ասենք, որ ոչ մի դպրոց չի փակվում, այլ կառուցվում են նոր դպրոցներ՝ նորմալ գույքով: Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այլ կառուցվում են նոր դպրոցներ բոլոր գյուղերի համար:

Երեւանում մարդիկ 10-20 կմ հեռու են դպրոց գնում, քանի որ իրենց ընկալմամբ ավելի լավ կրթության հետեւից են գնում: Իսկ ո՞վ է ասել, որ գյուղի երեխան ավելի լավ կրթության  հետեւից գնալու իրավունք չունի»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մի օրինակ բերեց. «Վերջերս առիթ ունեցա խոսելու մի դպրոցի ներկայացուցչի հետ, որտեղ մինչեւ 10 երեխա էր: Դպրոցի աշխատակիցն ասում էր՝ ես դա առաջին հերթին ուզում եմ մեր երեխաների համար: Մեր երեխաները զրկված են սոցիալականացման այն հնարավորություններից, որ մյուս դպրոցներում կա: Օրինակ, ասում էր՝ էդ երեխաները երբեք դասից չեն փախնում, որովհետեւ ուրիշ ոչինչ չկա անելու»:

Փաշինյանը ծիծաղելով արձագանքեց. «Երեխեքը սկսելու են զանգվածաբար փախնել դասից, մենք չենք խրախուսում չէ՞ դասից փախնելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ