News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ և մեկ տասնյակ կազմակերպությունների մասնակցությամբ այսօր՝ մայիսի 25–ին, տեղի ունեցավ   ուխտագնացություն Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների:

photo_2.jpg (201 KB)

«Կենաց ծառ» խորհրդանշական անվանմամբ անցկացվող ուխտագնացության համակազմակերպիչներն են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական   բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, «Ազնավուր»   հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը,  «Էյ   Թի   Փի»   բարեգործական հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը,  Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, Տաթև համայնքը:

photo_3.jpg (181 KB)

Միջոցառումը նշանավորվել է վանական համալիրի Սբ. Պողոս-Պետրոս տաճարում     Գերաշնորհ Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ անցկացված   համատեղ աղոթքով՝ հանուն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների շուտափույթ ազատ արձակման:

photo_4.jpg (231 KB)

«Տաթևը հայոց  հոգևոր և ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։   Այսօր շատ կարևոր է ներշնչանք և ուժ ստանալ մեր ազգային-հոգևոր ակունքներից՝ մեր նոր   զարթոնքի համար։ Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու,  հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաև   խիստ կարևոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ և ապահով վերադարձը   հայրենիք», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

photo6.jpg (267 KB)

Միջոցառումների շարքը շարունակվեց խորհրդանշական «Կենաց ծառի» տնկմամբ և   պտղատու նոր այգու բացմամբ և ազգագրական-մշակութային միջոցառումներով՝  Տաթևում և Հալիձորում: Համայնքի բնակիչների կողմից կատարվել է ավանդական հարիսայի   պատրաստում։ Համերգային կատարումներով հանդես են եկել Արցախի ազգային  նվագարանների նվագախումբը և «Մռակած» երգչախումբը: Ուխտագնացությունն իրականացվել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը: 2008 թվականին նրա  նախաձեռնությամբ է մեկնարկել  «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում   կառուցվել է «Տաթևեր» ճոպանուղին, վերականգնվել են վանական համալիրի կառույցները,    տարածաշրջանում խթանվել է զբոսաշրջությունը:

photo_5.jpg (215 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ օրս ԱՄՆ-ն ՀՀ-ին տրամադրել է 15 մլն դոլար մարդասիրական օգնություն, որի չնչին մասն է ուղիղ հատկացվել փախստականներին
ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ...
Ինչպես պետք է բնակապահովման ծրագրի շրջանակում արցախցիները առցանց դիմում ներկայացնեն. Հայտնի է քայլերի հերթականությունը
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական…
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
ԵԽ ECRI հաշվետվությունը. Ավելի քան 100 000 հայեր հեռացել են իրենց տներից Ադրբեջանի ռազմական գորոծղության հետեւանքով
Համարժեք արձագանք տեղահանված անձանց...
Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի..
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Ամենաշատ