News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաղորդել է կիրակի օրը  հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման կողմից վերահսկվող Սանայում 113 գերիների ազատ արձակման մասին: Ժնևում տարածված հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ աջակցում է այս գործողությանը և պատրաստակամություն է հայտնել շարունակել հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ հակամարտության կողմերի միջև՝ նմանատիպ խնդիրների լուծման համար։

Եմենում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեթն ասել է, որ հույս ունի, որ գերիների այս ազատ արձակումը «ուղի կհարթի» հետագա նմանատիպ քայլերի համար: Իր հերթին, կազմակերպությունը «պատրաստ է մարդասիրական ծառայություններ մատուցել Եմենի հակամարտության հետ կապված կալանավորված անձանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև աջակցել նրանց ազատ արձակմանը, երբ դա կթույլտրեն իշխանությունները», ինչպես դա արվեց այսօր: «Մենք պատրաստ ենք նաև հանդես գալ որպես չեզոք մարդասիրական միջնորդ՝ գերիների  միաժամանակյա ազատ արձակման և տեղափոխման գործում, եթե կողմերը համաձայնության գան այս հարցում», - եզրափակել է Մարեթը:

Գերիների ազատումն նախատեսված էր մայիսի 25-ին, սակայն այն հետաձգվեց «տեխնիկական պատճառներով»։ Ավելի վաղ «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել էր «միակողմանի մարդասիրական նախաձեռնության» մասին՝ խոստանալով ազատ արձակել ավելի քան 100 եմենցի զինվորների։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ