Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Իշխանությունների տվյալներով՝ քաղաքում հրդեհներ և փլուզումներ են տեղի ունեցել բնակելի բարձրահարկ շենքում, այրվել է մանկապարտեզ և առևտրի կենտրոն:

Հաղորդվում է, որ հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 38-ը։

«Ռուսաստանը նախընտրում է շարունակել սպանությունները, այլ ոչ թե ավարտել պատերազմը։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը դեռ չի վախենում հետևանքներից... Մենք Չինաստանից արձագանք ենք սպասում տեղի ունեցողի վերաբերյալ։ Չինաստանը բազմիցս կոչ է արել չընդլայնել պատերազմը և դադարեցնել կրակը։ Դա տեղի չի ունենում Ռուսաստանի պատճառով։ Մենք Հունգարիայից արձագանք ենք սպասում։ Երեխաների մահը պետք է, անշուշտ, ավելի շատ հույզեր առաջացնի, քան որևէ այլ բան»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։