News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը համոզմունք էր հայտնել, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ փլուզված եկեղեցին, վերականգնել, գործնականում, այլեւս անհնարին է։ Նա, որպես իր ասածի վկայություն, նշել էր հուշարձանի աղյուսաշեն, եւ ոչ քարաշեն լինելու փաստը։

Պարզելու համար, թե ՀՀ մշակույթի նախարարությունը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի առնչությամբ եւ կիսո՞ւմ է արդյոք Ս. Կարապետյան կարծիքը, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նույն նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արթուր Գրիգորյանի հետ։

Նշելով, որ եկեղեցու վերականգնումը լիովին հնարավոր է, եւ իրենք չեն կիսում Սամվել Կարապետյանի համոզմունքը, ոլորտի ներկայացուցիչը ավելացրեց, որ այդ աշխատանքների ժամանակ, հնարավոր է անգամ, օգտագործվեն հենց նույն հուշարձանի աղյուսները. «Կասկածել եւ վախենալ պետք չէ. նախարարությունն ունի այդ եկեղեցու բոլոր չափագրությունները եւ լուսանկաները։ Բացի այդ, մենք Թբիլիսի ենք գործուղել համապատասխան մասնագետի, ով, մի քանի օրից վերադառնալով Հայաստան, կներկայացնի այնտեղ տիրող իրավիճակը»,-նշեց Ա. Գրիգորյանը։

Հարցին, թե ՀՀ մշակույթի նախարարությունն, առհասարակ, ի՞նչ քայլեր է, ձեռնարկում վիրահայոց թեմի մյուս եկեղեցիները կործանումից փրկելու ուղղությամբ, գործակալության պետը նկատեց, որ հայկական կողմը բազմիցս փորձել է բանակցել վրացական իշխանությունների հետ, սակայն՝ ապարդյուն։ «Երեք տարի առաջ, երբ վրացական կառավարության պատվիրակությունը Հայաստանում էր, նրանք պարզապես հրաժարվեցին ստորագրել մշակութային մի պայմանագիր, որով պարտավորվում էին պահպանել իրենց երկրի տարածքում եղած հայկական հուշարձանները»,- տեղեկացրեց նա։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումն ամենեւին էլ անսպասելի չէր, դրա փլուզումն սպասվում էր ամեն օր, եւ այն վերականգնել, այլեւս, անհնար է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ