News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել են նաեւ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն ու անկուսակցական Վարդան Վարդանյանը:

Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր առաջադրման կապակցությամբ հանդես գալ հայտարարությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմում էին, թե ինչպես է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իրենց առաջարկել գրազ գալ, որ որեւէ մեկն «իր դեմ» չի առաջադրվի Երեւանի թիվ 7 ընտրատարածքում:

«Լրագրողներից որեւէ մեկը չի ընդունել Ալեքսանյանի գրազը` համարելով, որ տանուլ կտա: Ինքը` Ալեքսանյանն էլ առաջնորդվել է այդ կանխավարկածով, որովհետեւ երեկ նույն ընտրատարածքում «առաջադրվել է տվել» Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից, անկուսակցական ոմն Վարդան Վարդանյանի: Հիշեցնենք, որ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ գրանցված թեկնածուների թիվը լինի առնվազն երկուսը: Այսօր առաջադրումների ժամկետները սպառվում են»,- գրել է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ