Հայազգի արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը լի է վճռականությամբ հաղթանակներ տանել կորտում, մասնավորապես՝ ցանկանում է հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: L'Equipe ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Նալբանդյանը հայտարարել է. «Ես արդեն կազդուրվել եմ ու կարող եմ ինտենսիվորեն աշխատել ինչպես իմ ֆիզիկական վիճակի վրա, այնպես էլ կորտում»։

Նալբանդյանը նշել է նաեւ, որ լիակատար կերպով կորտ վերադառնալու համար իրեն երկու ամիս է պետք, եւ վնասվածքն արդեն լուրջ դեր չի խաղում: «Ինչպես նախկինում, ես ցանկանում եմ հաղթել „Մեծ սաղավարտի“ մրցաշարում եւ հաղթանակ տոնել Դեւիսի գավաթի խաղարկությանը»,-ասել է նա: