Արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ» թիմի հարձակվող Խոակին Բոգոսյանը շարունակում է նախանձելի համառությամբ վշտացնել իր թիմի հակառակորդների դարպասապահներին: Վերջին տուրում հայկական ծագմամբ տաղանդավոր ֆուտբոլիստը կրկին գոլ է խփել, այս անգամ «Արսենալի» դարպասը: Իհարկե, այդ գոլը նրա թիմին չի փրկել պարտությունից, քանի որ մրցակիցը մեկ գոլ ավել էր խփել: Հաղթանակի դեպքում «Նյուելզ Օլդ Բոյզը» կգլխավորեր մրցաշարային աղյուսակը, իսկ այս կերպ ձեռքից բաց թողեց չեմպիոնական տիտղոսի լավ հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է Բոգոսյանին ներառել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Սակայն նման խաղի պայմաններում Բոգոսյանին կարող է ազգային ընտրանի հրավիրել նաեւ Ուրուգվայի հավաքականի մարզիչ Օսկար Տաբարեսը: Եւ այդ դեպքում անհայտ է, թե ինքը՝ հարձակվողը որ երկրին կտա նախապատվությունը: