Ինչպես հայտնի է, հունվարի 20-ին Մոսկվայում մեկնարկող «ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի» ամենամյա մրցաշարին մասնակցելու նաեւ Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը։ Նրա մարզչական շտաբը թեւ սկզբնապես մտադիր էր հրաժարվել մրցաշարից՝ կապված նախասեզոնային նախապատրաստական աշխատանքների հետ, սակայն, երբ պարզ դարձավ, որ այլ թիմ չի կարող փոխարինել Հայաստանի չեմպիոնին, որոշում կայացվեց «Փյունիկի» մասնակցության մասին:

Այդ կապակցությամբ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնել է, որ «թիմը կվերադառնա արձակուրդից դեկտեմբերի 15-18-ին եւ կանցնի բուժհետազոտություն: Դեկտեմբերի 23-ից թիմը կսկսի պատրաստվել մոսկովյան մրցաշարին՝ դուրս չգալով հանրապետության տարածքից: Քանի որ Հայաստանի առաջնությունը կսկսվի մարտի 20-ին կամ 21-ին, մենք այդ կերպ էլ մշակել ենէ մեր գրաֆիկը: Նշեմ, որ նախատեսված են 2-3 ուսումնամարզական հավաք Սոչիում, ԱՄԷ-ում կամ Կիպրոսում եւ Իտալիայում: Ամեն մի հավաքին նախատեսվում է խաղալ երեք ընկերական խաղ»:

«Փյունիկի» մարզիչը նաեւ հայտնեց, որ թիմը լքել է Արթուր Եդիգարյանը, որը պայմանագիր է կնքել Իրանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «ՓԱՍ» թիմի հետ: