Դեկտեմբերի 4-ից 6-ը Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում կայացել է աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Մարգարյանցին նվիրված սամբոյի մրցաշար, հայտնում է Sportinfo.am կայքը:
Մրցումներն անցկացվել են ուժեղագույն սամբիստների մասնակցությամբ, մրցումներին մասնակցել են նաեւ մարզիչ Էռնեստ Միրզոյանի սաները՝ աշխարհի, Եվրոպայի եւ միջազգային մրցաշարերի բազմակի մեդալակիր Աշոտ Դանիելյանը, նաեւ 2009թ. երիտասարդների Եվրոպայի առաջնության մեդալակիր Մարտին Միրզոյանը:
Դժվարին պայքարում Աշոտ Դանիելյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Ղարաբաղցի սամբիստը պարգեւատրվել է պատվոգրով, մեդալով եւ դրամական պարգեւով:




























