Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է «չարամիտ սուբյեկտների» դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Հոլդերս Գրին թաղամասում տեղի ունեցած դանակահարությունից հետո, գրում է Sky News-ը։
Նա անցկացրել է արտահերթ նիստ՝ ոստիկանության, Լոնդոնի քաղաքապետի և կառավարության անդամների մասնակցությամբ։ Սթարմերը տեղի ունեցածն անվանել է «սարսափելի» և այն կապել հակասեմական հարձակումների աճի հետ՝ խոստանալով ուժեղացնել հրեական համայնքի պաշտպանությունը։
Վարչապետը նշել է նաև ծայրահեղականության պատճառների դեմ պայքարի կարևորությունը և հայտնել Community Security Trust (CST) կազմակերպության ֆինանսավորման ավելացման մասին։
Ապրիլի 29-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ, կասկածյալը ձերբակալված է։





























