ԱՄՆ-ը ստիպված կլինի ուժ կիրառել, եթե բախվի Հորմուզի նեղուցից նավերի դուրսբերման գործողության ընթացքին արտաքին միջամտության («Ազատություն» նախագիծ)։ Այս մասին մայիսի 4-ին իր Truth Social սոցցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա ճշտել է, որ առաքելությունը մարդասիրական բնույթ է կրում։
«Եթե այս մարդասիրական գործընթացին որևէ կերպ խանգարեն, ապա, ցավոք, նման միջամտության հարցը ստիպված կլինենք լուծել ուժով», — հայտարարել է Թրամփը։




























