Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճած Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլային թիմն ամենաբարձր տիտղոսների ձգտող թիմերից է։ Խաղացողները եւ մարզչական կազմը` ի դեմս Վարուժան Սուքիասյանի, լուրջ են տրամադրված՝ ձգտելով հաջորդ տարի եվրոպական մրցաշարերի ուղեգրեր նվաճել։
Այս կապակցությամբ Վարուժան Սուքիասյանն ասում է, որ «թիմն իր նախապատրաստական մարզումները կսկսի դեկտեմբերի 15-ից։ Նախատեսում ենք անցկացնել երեք ուսումնամարզական հավաքներ, որոնցից մեկը կանցկացվի կամ Կիպրոսում կամ Անթալիայում։ Ինչ վերաբերում է թիմին, ապա հին կազմից այնտեղ կմնան 5-6 ֆուտբոլիստներ, որոնց առայժմ կմիանան 4 լեգեոներներ։ Բացի այդ, մեր տրամադրության տակ կլինի երիտասարդ խաղացողների թիմը։ Երկու լեգեոներների՝ բրազիլացի Ջուլիանուի եւ ուկրաինացի Անդրեյ Չերեվկոյի հետ արդեն պայմանագրեր են կնքվել, մնացածներին դեռեւս ուսումնասիրում ենք»։
Նշենք, որ Անդրեյ Չերեվկոն Երեւանի «Բանանցի» նախկին խաղացողն է եղել։




























