Երեւանի կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին Եվրոպայի gավաթի խաղարկության շրջանակներում պարտություն է կրել ռուսաստանյան «Չեւակատա» ակումբից:

Բավական համառ պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց 91:82 հաշվով:

«Հատիսի» կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ռեյդն էր, որը 22 միավոր էր հավաքել: Նշենք, որ «Չեւակատայի» հետ հանդիպմանը հայկական հայ խաղացողներից ոչ մեկը չէր խաղում:

Խմբի մյուս խաղում հունական «Սոնի Աթինաիկոսը» 81:60 հաշվով ջախջախեց Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկին՝ թուրքական «Բեշիքթաշին»:

5 խաղից հետո F խմբի մրցաշարային աղյուսակն 9 միավորով գլխավորում է «Աթինաիկոսը»: «Բեշիքթաշը» 8 միավորով 2-րդն է, «Հատիսը»՝ 3-րդն է՝ 7 միավորով: Աղյուսակը եզրափակում է «Չեւակատան»:

Դեկտեմբերի 17-ին իրար հետ կհանդիպեն «Հատիսն» ու «Բեշիքթաշը», «Չեւակատան» եւ «Աթինաիկոսը»: