2009թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի օրակարգի հիմնական հարցը մրցաշրջան 2009-ի ամփոփումն էր։ Հաշվի առնելով Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բոլոր տարիքային խմբերի (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ) մարզիկների նվաճած 17 մեդալները` 4 արծաթե, 13 բրոնզե, արդյունքը համարվեց գոհացնող։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշը Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի մեջ ընդգրկված մարզաձեւերում 2-րդն է։ Վաստակած մեդալների թվով հայ սամբիստները զիջում են միայն ծանրամարտիկներին։ Խնդիր դրվեց անել հնարավորը՝ հաջորդ մարզական տարում հաջողությունները գերազանցելու եւ ոսկե մեդալներ նվաճելու համար։