Դեկտեմբերի 14-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ուենցել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր, ժամը 05:52-ին ԼՂՀ տարածքում, Քարվաճառ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 2.8 մագնիտուտով երկրաշարժ:

Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: