Առաջիկա օրերին դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները ապրանքներ են գնել հայկական ընկերություններից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը նույնպես ապրանքներ կվաճառի Ադրբեջանին։

Նա պարզաբանել է, որ գործընթացն արդեն երկկողմ կլինի։