Լոս Անջելեսում փոդքասթերի հեղինակին ձերբակալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալու մեղադրանքով, հայտնել է տեղի դատախազությունը։

«40-ամյա Բենջամին Ազարիա Սաութվորթը ձերբակալվել է երեք մեղադրանքով, այդ թվում՝ նախագահ Թրամփին սպանությամբ սպառնալու և նրա անձնական փաստաբանին ու նրա ընտանիքին հետապնդելու համար», - հայտնում է Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազությունը։

Քննության տվյալներով՝ Սաութվորթը, որին դատախազությունը անվանում է փոդքասթերի հեղինակ, հունվարից մինչև մայիս իր սոցիալական ցանցերում ատելություն էր արտահայտում Թրամփի և նրա աջակիցների նկատմամբ, իսկ ապրիլին հրապարակել էր տեսանյութ, որը ներառում էր ամերիկացի առաջնորդի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր։

Թրամփին սպառնալու մեղադրանքով գործի ֆիգուրանտին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում, ինչպես նաև նույնքան՝ նրա փաստաբանին հետապնդելու համար, ևս երկու տարի նրան կարող են նշանակել փաստաբանին անհանգստացնող զանգերի համար, նշել են դատախազությունում։