ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում արհեստական բանականության մոդելների վերահսկողությունից դուրս գալու հավանականությունը։

«Ո՛չ, մենք ուշադիր հետևում ենք այդ ամենին։ Արհեստական բանականության ոլորտում մենք առաջ ենք Չինաստանից, իսկ ով հաղթի այստեղ, նա էլ կհաղթի ամբողջապես։ Ուժը հենց սրա մեջ է»,— ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ արհեստական բանականությունը կարող է անվերահսկելի դառնալ ու կիբեռհարձակումներ նախաձեռնել։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ OpenAI ընկերության ինքնավար ԱԲ-գործակալների խումբը գարնանը իր ձեռքն էր վերցրել գերմանական կայքերից մեկի կառավարումն ու այն վերածել նեյրոցանցերի համար նախատեսված հայտարարությունների տախտակի։

Արհեստական բանականությունը Թրամփի օրակարգի առանցքային ուղղություններից է, որի միջոցով նա նպատակ ունի պահպանել ԱՄՆ տեխնոլոգիական առաջնորդությունը, ապահովել տնտեսական մրցունակությունն ու ամրապնդել ազգային անվտանգությունը։