Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը X սոցիալական ցանցում հերքել է իր առաջին տեղակալ Ս2իվ Ֆայնբերգի հնարավոր փոխարինման մասին լուրերը։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի նոր տեղակալի որոնման մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։
Հեգսեթը Ֆայնբերգին անվանել է բացառիկ արդյունավետ ղեկավար և հայտարարել, որ նրա հնարավոր հրաժարականի մասին լուրերը տարածում են արտաքին ուժերը, այդ թվում՝ այն ընկերությունները, որոնց վրա նախարարի տեղակալը ճնշում է գործադրում՝ արդյունքների հասնելու համար։
Ավելի վեր Reuters-ը, հղում անելով երեք աղբյուրների, հայտնել էր, որ Սպիտակ տունն իսկապես դիտարկում է Ֆայնբերգի հնարավոր փոխարինողների թեկնածությունները։ Գործակալության տվյալներով՝ հավանական թեկնածուների ընտրության ուղղությամբ աշխատանքներն ընթանում են առնվազն հունիսից, իսկ վարչակազմը խորհրդակցել է ազդեցիկ սենատորների հետ՝ հնարավոր թեկնածուների հաստատման հեռանկարները գնահատելու համար։
Ընդ որում, Reuters-ի զրուցակիցներն ընդգծել են, որ Ֆայնբերգի հրաժարականի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Աղբյուրները նաև չեն հայտնել նրան փոխարինող փնտրելու հնարավոր պատճառները և չեն նշել դիտարկվող թեկնածուների ազգանունները։
Եթե Ֆայնբերգը հրաժարական տա, դա կդառնա հերթական խոշոր կադրային փոփոխությունը Պենտագոնում, որտեղ վերջին շրջանում ղեկավար կազմի բարձր հոսունություն է նկատվում։





























