ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները տևում են արդեն ավելի քան երեք ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանդիպումը մեկնարկել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 19:55-ին:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌՆՀՀ ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել սեպտեմբերի 5-ին, որտեղ «Վնուկովո» օդանավակայանում նրանց դիմավորել է Դմիտրիևը:
Հանդիպման հիմնական թեման դարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները Մոսկվա են ուղևորվել պատերազմի դադարեցման առաջարկներով: Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները ծրագրում են մեկնել Կիև:
Հանդիպման սկզբում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնի հետ շփումները և պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը: Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բարդությունը:





























