Գերմանական կողմի ոչ բարեկամական գործողությունների՝ Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Ռուսաստանի գիտության և մշակույթի տան փակման կապակցությամբ, սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում ԳԴՀ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտարարվել է հետևյալ պատասխան միջոցների ընդունման մասին։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Ռուսական կողմը հետ է կանչում համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր հյուպատոսության գործունեության համար, որը պետք է դադարեցնի իր գործունեությունը ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 18-ը, իսկ նրա բոլոր աշխատակիցները պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը ոչ ուշ, քան նշված օրը։

Ռուսաստանի Դաշնությունում Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոնները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։ Նրանց գործուղված աշխատակիցներին հանձնարարվել է լքել Ռուսաստանը ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 13-ը։

Դիվանագիտական առաքելության ղեկավարին հանձնվել են Ռուսաստանի ԱԳՆ-ի համապատասխան նոտաները։

Նշվել է, որ հենց գերմանական իշխանություններն են հերթական անգամ հրահրել երկկողմ հարաբերություններում էսկալացիայի նոր փուլը։ Հետևանքների ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ և լիովին ընկած է ԳԴՀ-ի կառավարության վրա», — նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։