Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով տրվել է կարգադրագիր։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից NEWS.am–ի գրավոր հարցին այսպես են պատասխանել՝ Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
–ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հուլիսի 24-ին հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ ՀՎԿԱԿ–ից NEWS.am-ին հայտնեցին, որ տվյալները փոխանցվել են ԱԱՏՄ։ Խնդրում ենք տեղեկացնել՝ ինչ ընթացք է տրվել հայտնաբերված խախտումներին։ Արդյո՞ք «Վեոլիա Ջուր» ընկերությունը ենթարկվել է պատասխանատվության։
–Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության ն հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա 2026 թվականի հուլիսի 17-ին Տեսչական մարմնում հարուցվել է М 170726-226 վարչական վարույթը՝ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Նուռնուս, Արզնի բնակավայրերի ջրամատակարարման համակարգում Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի № 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» ԿԽ 2-ՆՈ-Ա2Չ1 սանիտարական նորմեով ն կանոններով, Առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի М 803 հրամանով հաստատված «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների ն ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» М 2-1-ԱԶ-2 սանիտարական կանոններով Ա նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթի շրջանակներում արձանագրված խախտումները վերացնելու նպատակով տրվել է կարգադրագիր:





























