«OpenAI» ընկերությունն Ուկրաինային հասանելիություն կտրամադրի «Daybreak» կիբեռանվտանգության ծրագրին՝ ռազմավարական կարևորության ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարարության հետ համագործակցության մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել են Սան Ֆրանցիսկոյում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Դմիտրի Կուշներուկն ու «OpenAI»-ի ազգային անվտանգության հարցերով պատասխանատու Սաշա Բեյքերը։
««OpenAI»-ն ուկրաինացի մասնագետներին կտրամադրի գործիքներ, որոնք թույլ կտան բացահայտել ծրագրային ապահովման խոցելի տեղերը, ինչպես նաև ավելի արագ մշակել ու փորձարկել անհրաժեշտ լուծումները», — նշված է ընկերության պաշտոնական կայքում։
Այս տեխնոլոգիաներն օգտագործվելու են թե՛ պետական, թե՛ մասնավոր համակարգերի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ ծրագիրը հնարավորություն կտա արագ նկատել հնարավոր խնդիրներն ու ժամանակին արձագանքել թվային սպառնալիքներին։





























