Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։

«Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։

Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,– գրել է նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում։

Ըստ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի՝ երեխաները նախնական տվյալով վատացել են ներկի հոտից։