Դեկտեմբերի 15-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2010-2011թթ. կանանց 17-19 տարեկանների առաջնության վիճակահանությունը։
Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվել են Անգլիան, Ֆինլանդիան եւ Մոլդովան։ Մրցաշարը կանցկացվի Մոլդովայում, 2010թ. սեպտեմբերի 11-ից 16-ը։
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվել են Բելգիան, Անգլիան եւ Թուրքիան։ Մրցաշարը կանցկացվի Բելգիայում, 2010թ. հոկտեմբերի 3-ից 8-ը։




























