ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է հուսահատվի և «քիթը կախի» ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած պարտությունից հետո։ Այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն։
«Նախագահ Դոնալդ Թրամփին ասացի՝ «քիթդ բարձր պահիր» այս շաբաթ ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո», — նրա խոսքերը մեջբերել է Bloomberg գործակալությունը։
Ռյութեն նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այն հարթակն է, որը նրանց թույլ է տալիս ցուցադրել և կիրառել «իրենց ռազմական հզորությունը»։ Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ նման համագործակցությունը շահավետ է եվրոպական պետությունների համար, քանի որ նրանք ինքնուրույն առայժմ չունեն համադրելի պաշտպանական հնարավորություններ։
Զրույցի ընթացքում լրագրողները Ռյութեին հիշեցրել են Թրամփին ուղղված նրա նախկին խոսքերը, այդ թվում՝ «հայրիկ» դիմելաձևի օգտագործումը։ Դաշինքի ղեկավարը խոստովանել է, որ այդ ձևակերպումն անհաջող էր, և տեղի ունեցածը լուրջ սխալ է անվանել։





























