Հայաստանի բասկետբոլի «Հատիս» ակումբը վաղօրոք ապահովեց F խմբից փլեյ-օֆֆ դուրս գալու իրավունքը։ Երեւանյան թիմը հաղթահարել է խմբային փուլը՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի թուրքական «Բեշիկթաշ» թիմի հետ այսօրվա խաղը, քանի որ երեկ ռուսական «Չեւակատան» 79։80 հաշվով պարտվեց հունակա «Աթինայկոսին»։ Այսպիսով «Չեւակատան» խմբում զբաղեցրեց վերջին՝ 4-րդ տեղը՝ 6 խաղերից հետո ունենալով 5 պարտություն։ Իսկ «Աթինայկոսը» դեռեւս նախորդ տուրում էր ապահովել ելքը փլեյ-օֆֆ։

Այսուամենայնիվ , ցանկանում ենք, որ մեր բասկետբոլիստուհիները թուրքական թիմի հետ այսօրվա խաղը անց կացնեն վերելքով, հաղթանակով ուրախացնեն իրենց երկրպագուներին եւ փլեյ-օֆֆ անցնեն բարձր տրամադրությամբ։