Երեւանի «Հատիս» բասկետբոլային կանանց ակումբը քիչ առաջ սկզբունքային եւ համառ մրցամարտում փայլուն հաղթանակ տարավ թուրքական «Բեշիքթաշի»՝ եվրոպական ուժեղագույն ակումբներից մեկի նկատմամբ՝ Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակներում:
«Հատիսը» հաղթանակ տարավ «Բեշիքթաշի» նկատմամբ 78-74 հաշվով: Ի դեպ, Թուրքիայում կայացած խաղում «Հատիսը» եւս հաղթանակ էր տարել «Բեշիքթաշի» նկատմամբ 87-64 հաշվով: NEWS.am-ի թղթակիցը մարզադաշտից հայտնում է, որ այսօր կայացած խաղին ներկա էին ՀՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի նախարար Արմեն Գեւորգյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Իր հաղթանակով «Հատիս» ակումբն ապահովեց F խմբից փլեյ-օֆֆ դուրս գալու իրավունքը։ Երեւանյան թիմը հաղթահարել էր խմբային փուլը՝ անկախ «Բեշիքթաշի» հետ հանդիպման արդյունքից, քանի որ ռուսական «Չեւակատան» դեկտեմբերի 16-ին 79:80 հաշվով պարտվել էր հունական «Աթինայկոսին»:




























