Ճապոնական Իձու թերակղզում՝ մայրաքաղաք Տոկիոյից հարավ-արեւմուտք, դեկտեմբերի 19-ի գիշերը 3-5 մագնիտուդ ուժգնությամբ նվազագույնը 5 երկրաշարժ է եղել, հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը ` վկայակոչելով տեղի օդերեւութաբանական կայաններին:

AFP-ի հաղորդմամբ, երկրաշարժի արդյունքում տուժել է առնվազն 7 մարդ` հիմնականում տարեցներ: Վնասվել է ավելի քան 20 շենք:

Տեղի կոմունալ ծառայությունները 50-ից ավել դիմում են ստացել, որոնցում քաղաքացիները բողոքում են, թե պայթել են ջրագծերը եւ առաջացել են շատ այլ խնդիրներ: ИТАР-ТАСС- փոխանցմամբ, ժամանակավոր կերպով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը:

Ճապոնիայի օդերեւութաբանական վարչության գնահատմամբ, տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը դեռ որոշ ժամանակ կպահպանվի, սակայն ցունամիի առաջացման վտանգ չկա: