Դեկտեմբերի 17-ից 20-ը Երեւանում գտնվող թուրք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներից Referans թերթի թղթակիցը իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Հայաստան կատարած այցին եւ «Հատիս»-"Բեշիկթաշ" բասկետբոլային հանդիպմանը։
«Թուրքիայում Հայաստանի հետ մերձեցման հետաքրքրության նվազումը ակնառու է դառնում Երեւանում կայացած „Հատիս“-»Բեշիկթաշ" բասկետբոլային հանդիպման նկատմամբ թուրքական մամուլում հետաքրքրության բացակայությամբ։ Հարյուրավոր կրակոտ հայ երկրպագուների կողքին 20 թուրք հանգիստ երկրպագում էին «Բեշիքթաշին»։ Սակայն այդ խաղը ցույց տվեց նաեւ, որ կարգավորման հետ կապված հույսեր դեռ կան",-նշել է թուրքական Referans-ի թղթակից Գյոքչե Այթուլուն։




























