Սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ծնված երեխաները մինչեւ 100 տարի ապրելու ավելի մեծ շանս ունեն, քան այլ ամիսներին ծնված երեխաները, հաղորդում է New Scientist-ը: Գիտնականների խոսքով, խնդիրը միջավայրի մեջ է, որում երեխան մեծանում է: Այն ազդում է երեխայի գեների եւ վարքի վրա:
Ավելի վաղ նշվել էր, որ «աշնանային» մարդիկ աչքի են ընկնում երկարակեցությամբ: Գիտնականները տվյալներ են հավաքել ավելի քան 1500 ամերիկացիների մասին, ովքեր ապրել են 100 տարուց ավելի` 1880-1895 թվականներին:
Հետազոտողները երկարակյաց մարդկանց կյանքի տեւողության մասին տեղեկատվությունը համեմատել են նրանց հարազատների կյանքի տեւողության հետ, ովքեր ապրել են նույն պայմաններում: Պարզվել է, որ երկարակյացների մեծ մասը ծնվել են աշնանը: Նրանց շարքում ավելի քիչ են մարտին, մայիսին եւ հուլիսին ծնվածները:




























