81 տարեկան հասակում կյանքից հեռացել է իտալական նորաձեւության կուռք, նշանավոր մոդայիկ խմբագիր, Կարլ Լագերֆելդի մուսա Աննա Փյաջին:
Իտալուհին իր գործունեությունը սկսել է որպես` իր երկրում առաջին կանացի ավանգարդ «Vanity» ամսագրի խմբագի, որը Աննայի գլխավորությամբ ձեռք է բերել մեծ ճանաչում: Այս նույն ժամանակ Փյաջին ծանոթացել է նորաձեւության գուրու Կարլ Լագերֆելդի հետ, որից հետո դարձել է ոճաբանի մուսսան, ով իրենց ծանոթությունից 10 տարի անց հրապարակել է «Կարլ Լագերֆելդը նկարում է Աննա Փյաջիին» գրիքը` նվիրված Աննային եւ նրա հագուստներին, գրում է «Պոդրոբնոստին»:
Նա, ոգեշնչելով բազմաթիվ ոճաբանների եւ արժանանալով քննադատների հիացմունքին, մեծ ազդեցություն է թողել համաշխարհային նորաձեւության վրա:




























