Վիսկոնսին նահանգի սիկհական տաճարում կոտորած կազմակերպած ամերիկացի նախկին զինվորականն ինքնասպան է եղել, այլ ոչ թե սպանվել է ոստիկանի կողմից, ինչպես հաղորդվել էր ողբերգությունից հետո: Նման եզրահանգման են եկել ՀԴԲ-ի գործակալները: Ըստ նրանց` ոստիականը վիրավորել էր մարդասպան Ույուդ Մայքլ Փեյջին, սակայն մահացու գնդակը վերջինս է արձակել:
Ըստ ՀԴԲ-ի ներկայացուցչի` դա հեռավորությունից արված ճշգրիտ կրակոց է եղել:
Օգոստոսի 5-ին սեւ տաբատով, սպիտակ շապիկով, ձեռքին 9/11 դաջվածքով ճաղատ տղամարդը եկել էր Օուք Քրիք տաճար եւ սկսել էր ներկաներին կրակել: Նա սպանել էր վեց մարդու, այդ թվում նաեւ տաճարի սպասավորին:
Հայտնի է, որ Ուեյդ Մայքլ Փեյջը ռասիստական հայացքների տեր էր եւ նվագում էր այդ գաղափարախոսությունը քարոզող խմբերում: 90-ականներին նա ծառայել է բանակում, սակայն հեռացվել է հարբեցողության եւ անհարիր վարքի պատճառով:
Ըստ տարբերակներից մեկի` սիկհական տաճարում կոտորածը նա սխալմամբ է կազմակերպել, իրականում ցանկացել է սպանել մահմեդականներին: Չնայած, հարձակման դրդապատճառները դեռեւս չեն հաստատվել:




























