Վախճանվել է ռուս նշանավոր թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Պյոտր Ֆոմենկոն: Նա հանդիսացել է «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոցը» Մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ինչպես գրում է «Արգումենտի նեդելի»-ին, Ֆոմենկոն ծնվել է 1932 թ-ի հուլիսի 13-ին, Մոսկվայում: 1961 թ-ին ավարտել է Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանը, Թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը:

Սովորել է Մոսկվայի գեղարվետսական ակադեմիական թատրոնի Դպրոց-ստուդիայի դերասանական  բաժնում եւ Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի Ռուսաց լեզու եւ գրականություն ֆակուլտետում:

1972-1982 թթ` Լենինգրադի կոմեդիայի թատրոնի ռեժիսոր:

1982-1989 թթ`աշխատել է Մայակովսկու անվան Մոսկովյան թատրոնում, 1989 թ-ին` Եվգ. Վախտանգովի անվան թատրոնում, ներկայացումներ է բեմադրել «Սատիրիկոն թատրոնում», 90-ականների կեսերին ստեղծել է իր սեփական` «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց» թատրոնը: